Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողները. Հայ ռեժիսորի ֆիլմը երեք մրցանակ է արժանացել
Երեկ «Լաթար» համալիրում կայացել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ միջազգային ժյուրիները հայտնեցին հաղթողների անունները:
Այսպես` Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակի արժանացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը, ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ` Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմին, ժյուրիի հատուկ մրցանակ մրցանակ` Պաուլա Մարկովիչին «Պարգևը» ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակ շնորհվեց Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմին, ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ` «Ամառային արոտավայր», Լին Թրու, Նելսոն Ուոքեր III, Ցերինգ Պերլո, ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ` Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմին:
Հայկական համայնապատկեր մրցույթում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակը բաժին հասավ Հարութ Շատյանին` «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար, ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ` Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմին, ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ` Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմին:
Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակի արժանացավ Պյոտր Սուբոտկոն` «Գլազգո» ֆիլմի համար, ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ` Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմին:
FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը: Փառատոնի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին: Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվել է Էմիլ Մկրտչյանին «Տիեզերանավը» ֆիլմի համար: Բրիտանական Խորհուրդի սահմանած մրցանակը ստացել է Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը: Նույն ֆիլմն արժանացել է նաև «Նուարդ» մրցանակին:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին արժանացել է Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները