Չինաստանում կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկու բարձրաստիճան պաշտոնյա
Այսօր առավոտյան Չինաստանում մահապատժի են ենթարկել երկրի արևելյան հատվածում գտնվող Հանրժոու ու Չժեցյան քաղաքների փոխքաղաքապետերին: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Մահապատժի իրագործումը կայացել է այն բանից հետո, երբ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը, վերանայելով մեղադրյալների բողոքարկումները վերաքննիչ դատարանում, ուժի մեջ էր թողել գնդակահարման վճիռ: Տեղեկատվության համաձայն, պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի, ծառայողական դիրքի չարաշահման ու գանձապետարանի գումարների լվացման համար:
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, մեղադրյալների կողմից որպես կաշառք ստացած գումարի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մլն. յուան (15,4 մլն. դոլար):