Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակիցներին
Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի հայ մասնակիցների անվտանգությունը: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը:
Պատասխանելով հարցին, թե կկարողանա՞ն հայերը մասնակցել միջոցառմանը, դիվանագետն ընդգծել է, որ դա «Եվրատեսիլի» անցկացման պայմաններից մեկն է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը միշտ արգելել է ազգությամբ հայերի (լրագրողներ, մարզիկներ և այլք) մուտքը Ադրբեջան` պատճառաբանելով, որ չի կարող ապահովել նրանց անվտանգությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները