Իրանի դրամական միավորը 4 զրոյով կկրճատվի և կվերանվանվի «փարսի»
Իրանի կենտրանական բանկի կողմից անցկացվող դրամական բարեփոխումների ծրագրի շրջանակներում առաջարկվում է կրճատել Իրանի ազգային դրամական միավորի` ռիալի 4 զրոները և այն վերանվանել «փարսի»-ի:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Իրանի ԿԲ նախագահի տեղակալ Հոսեյն Ղազավին:
Իրանցի պաշտոնյայի խոսքերով` հասարակության քննարկմանը ներկայացված դրամական միավորի անվան տարբերակներից (նուր, փարս, փարսի) ամենաշատ քվե ստացել է «փարսի» տարբերակը, իսկ հարցվածների մեծ մասը ցանկություն է հայտնել, որպեսզի դրամական միավորը կրճատվի 4 զրոյով:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Իրանի կառավարությունը դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի առաջարկությանը, ըստ որի` առաջարկվում է ազգային դրամական միավորից 4 զրո կրճատել:
Նշենք, որ Իրանի դրամական միավորը ռիալն է, 1 ԱՄՆ դոլարն արժե 11 000 ռիալ, սակայն առօրյայում դրամական միավորը թուման է կոչվում, որը ռիալի հետ համեմատած` մեկ զրո պակաս ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին