ՈՒԵՖԱ-ն նոր մրցանակ է սահմանել` «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը, սկսած այս տարվանից, ֆուտբոլիստներին անհատական նոր մրցանակ կհանձնի` «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:
ՈՒԵՖԱ-ի վարկածով մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և «Ոսկե գնդակի» դեպքում, կորոշեն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության 53 անդամ երկրների առաջատար լրագրողները: 2010-2011 թթ. մրցաշրջանի արդյունքներով երեք հավակնորդների անունը ՈՒԵՖԱ-ն կհրապարակի հուլիսի 25-ին: Իսկ մրցանակը կհանձնվի օգոստոսի վերջին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Նշենք, որ այս մրցանակին կարող են արժանանալ միայն այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջնություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան