Արթուր Աբրահամը վերադառնում է միջին քաշային կարգ
Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, անցնում է քաշի նվազեցման: Բռնցքամարտիկը երկրորդ միջին քաշային կարգից աստիճանաբար (մարզական սննդաբանի օգնությամբ) կանցնի միջին քաշային կարգի:
Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հաղորդմամբ, Արթուր Աբրահամն առաջիկայում նախատեսում է անցկացնել 2-3 որակավորման մենամարտ, որոնցից հետո կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Առաջին մենամարտը կկայանա 2011 թ. նոյեմբեր ամսին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան