Բրիտանիայում խորհրդարանական լսումների ժամանակ հարձակվել են Ռուպերտ Մերդոկի վրա
Մեծ Բրիտանիայում երեկ «News Of The World» պարբերականի գործով լսումների ժամանակ հարձակվել են մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի վրա: Այս մասին հաղորդում է «ՍիԷնԷն» հեռուստաընկերությունը:
Հարձակվողը «ագահ միլիոնատեր» է անվանել Մերդոկին ու ձեռքին բռնած պնակով, որում եղել է սափրվելու փրփուր, մոտեցել մեդիամագնատին: Մերդոկի կինն հասցրել է հետ շպրտել պնակը հարձակվողի ուղղությամբ, որից հետո ոստիկաններն արագ դուրս են բերել խուլիգանին նիստերի դահլիճից:
Միջադեպից հետո լսումներն ընդմիջվել են: «Sky News» հեռուստաընկերության տվյալներով, հարձակվողի անունը Ջոն Մարբլես է, ով կատակերգու է: Ինչպես հաղորդվում է, մինչ հարձակումը Մարբլեսը գրառում է թողել իր Twitter միկրոբլոգում, որտեղ ասված է. «Այն, ինչ պատրաստվում է եմ անել հիմա, լինելու է կյանքիս ամենալավ արարքը»:
Նշենք, խորհրդարանական լսումների ժամանակ երեկ մեդիամագնատ Ռուբերտ Մերդոկն ու նրա որդին պատասխանում էին «News Of The World» պարբերականի անօրինական գաղտնալսումներին իրենց հնարավոր առնչությանը վերաբորեղ հարցերին: Ռուպերտ Մերդոկը հերքել է իրեն վերագրվող մեղադրանքներն ու հայտարարել, թե չի կրում անձնական պատասխանատվություն տեղի ունեցածի համար: Նա մեղադրել է News Corp ընկերության ղեկավարությանը, ում նա վստահել է տարիներ շարունակ: Միաժամանակ Մերդոկը ներողություն է խնդրել գաղտնալսումների զոհերից: