Իսրայելը Հայաստանին հանել է «վտանգավոր» երկրների ցուցակից
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ չեղյալ է հայտարարվել Հայաստան մեկնելու հետ կապված, դեռևս 2011 թ. հայտարարված նախազգուշացումը: Սակայն այն դեռևս ուժի մեջ է դեպի Թուրքիա, Վրաստան և Ադրբեջան կատարվող ուղևորությունների համար: Այս մասին նշվում է Իսրայելի ԱԱ հակաահաբեկչական բյուրոյի պաշտոնական կայքում:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորում է խուսափել այս երկրներ այցելելուց, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, իսկ այցելելու դեպքում` հատկապես զգույշ և ուշադիր լինե.
1. խուսափել այն տեղերից, որտեղ հաճախում են մեծ թվով իսրայելցիներ,
2. մերժել անսպասելի ու գայթակղիչ բիզնես և այլ առաջարկներ, հանդիպումների անսպասելի առաջարկներ, հատկապես, եթե դրանք նախանշված են հեռավոր վայրում,
3. կասկածելի կամ անսպասելի հյուրերին ներս չթողնել հյուրանոցի համար,
4. իսկ տվյալ երկրում երկար ժամանակ գտնվելու դեպքում` աշխատել փոփոխել օրվա ռեժիմը, այցելել տարբեր ռեստորաններ, տուրիստական վայրեր և հյուրանոցներ:
Հիշեցնենք, որ փետրվարին ևս Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բյուրոն հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ, որում` որպես վտանգավոր երկիր, ներառել էր անև Հայաստանը: