Մարադոնա. «Բատիստայի փոխարեն ես հրաժարական կտայի»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է այդ պաշտոնում իրեն փոխարինած Սերխիո Բատիստային և ազգային ասոցիացիայի ղեկավարությանը` Ամերիկայի գավաթի խաղարկությունում ձախողվելու համար: Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին այդ մրցաշարի քառորդ եզրափակչում զիջել է Ուրուգվայի թիմին:
«Եթե ես Ամերիկայի գավաթի խաղարկությունում չորս խաղից միայն մեկում հաղթեի, հրաժարական կտայի,- նրա խոսքերը մեջբերել է AS-ը:- Բայց չեմ կարող շատ խոսել այդ մրցաշարի մասին, քանի որ ոչ մի հանդիպում չեմ դիտել: Իմ օրոք ֆուտբոլիստները հազար անգամ ավելի երջանիկ էին, քան Բատիստայի ղեկավարությամբ: Ավելի շատ վախենում եմ այն բանից, որ Լիոնել Մեսսին ու արգենտինացի մյուս խաղացողները կհրաժարվեն հագնել ազգային թիմի մարզաշապիկը: Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան անում է այն, ինչ ցանկանում է: Եթե երկրում չեն հասկանում, որ նա վատ է աշխատում, ես ի՞նչ կարող եմ անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան