ՄԱԿ-ը սով է հայտարարել Սոմալիում
ՄԱԿ-ը սով է հայտարարել Սոմալիի հարավային երկու շրջաններում: Ինչպես տեղեկացնում է «ԲիԲիՍԻ» հեռուստաընկերությունը, այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հատուկ փաստաթղթում:
Ինչպես հայտնել է Սոմալիի մարդասիրական օգնության ծառայության համակարգող Մարկ Բոուդենը, առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Բակուլ և Ստորին Շաբել նահանգներում, որտեղ երեխաների մոտ 30 տոկոսը սովի են մատնված:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն` սովի է մատնված երկրի բնակչության կեսը` մոտ 3,7 միլիոն մարդ: Հատկանշական է, որ այս թվից միայն 2,8 միլիոնն ապրում է երկրի հարավային շրջաններում:
Նշվում է, որ երկրի հարավը գերազանցապես գտնվում է իսլամիստական «Ալ Շաբաբ» խմբավորման վերահսկողության ներքո, որը մինչ վերջերս արգելում էր մարդասիրական օգնություն ցուցաբերել տեղի ազբագնակչությանը: Ներկայումս նման համաձայնություն ձեռք է բերվել, սակայն տեղի նյութական բազան շարքից դուրս է եկել, ինչի պատճառով մոտ ժամանակներս միջազգային կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա ակտիվ մարդասիրական գործունեություն ծավալել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում