Ձերբակալվել է Սերբական Կրաինա հանրապետության նախագահ Գորան Հաջիչը
Սերբիայի իշխանություները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող նախկին Սերբական Կրաինա հանրապետության նախագահ Գորան Հաջիչին: Այս մասին հաղորագրություն է տարածել երկրի «В92» հեռուստառադիոընկերությունը:
Ձերբակալության վայրի ու ամսաթվի մասին տեղեկություններ չի հաղորդվում:
Նշենք, նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային տրիբունալը մեղադրում է Հաջիչին 1991-1995 թթ-ին Խորվաթիայում զինված բախումների ժամանակ ռազմական հանցագործությունների համար: Ինչպես հաղորդվում է, Հաջիչին վերջին անգամ տեսել էին 2004 թ-ին սերբական Նովի-Սադում: Այդ ժամանակ նախկին նախագահի ձերբակալության օպերացիան ձախողվել էր, իսկ Հաջիչը փախուստի դիմել:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվրամիության կողմից սերբական իշխանությունների առջև Հաջիչին ձերբակալելու պահանջը նորովի էր դրվել Ռադոսլավ Մլադիչի ձերբակալությունից հետո:
Նշենք, Բալկանյան պատերազմներում ռազմական հանցագործներին միջազգային արդարադատությանն հանձնելու պահանջը Բրյուսելի կողմից դրված է Բելգրադի առջև որպես նախապայման ԵՄ անդամակցման գործընթացն արագացնելու համար: