Սերժ Թանկյանը Երևանում հանդես կգա բացօթյա համերգով
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանրության առջև իր դռները կբացի օգոստոսի 14-ին նախատեսված մեծ տոնակատարությամբ, ինչին կնախորդեն երիտասարդությանը նվիրված երկու հագեցած երկույթներ: Ինչպես հայտնում են կենտրոնից, «Թումոն» ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ:
Օգոստոսի 14-ին կկայանա «Թումո» կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը բացօթյա հանրային համերգով հանդես կգա հատուկ հյուր` հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ Թանկյանը կկատարի գործեր Elect the Dead Symphony ալբոմից մինչև 20.000 հանդիսատեսի համար:
Համերգի խմբավարն է լինելու Ավստրալիայից հատուկ հրավիրված Համիշ ՄքՔիշը (Hamish McKeich): Թանկյանի համերգի մեկնարկը կազդարարի հայկական սիրված խմբերից Դորիանսը: Բացման բոլոր իրադարձությունների մուտքն ազատ է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են