Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վկայում է, որ արտահերթ ընտրությունների պահանջն անիմաստ է
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդավարացման գործընթացին մասնակցելով իրենք թեկուզև կհեռանան, բայց կհեռանան արժանապատվորեն` Голос Армении թերթը գրում է, որ եթե քաղաքական անհեթեթ արտահայտությունների մրցույթ լիներ, ապա Լ. Զուրաբյանն առաջին տեղը կգրավեր, քանի որ իր ցույցերի ժամանակ ընդամենը 3000-4000 մարդ հավաքող քաղաքական ուժից նման հայտարարություն լսելը ծիծաղելի է:
Թերթը հիշեցնում է, որ ժամանակին Կոնգրեսը հայտարարում էր, թե երբեք չի դառնա իշխանության «հաճախորդը», սակայն քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ ցանկացած ծայրահեղ ընդդիմություն երեք տարի հանրային գործունեությունից հետո համաձայնության է գալիս իշխանությունների հետ: Այդպես եղավ նաև 1996թ-ին միավորված ընդդիմության հետ, որը նախքան Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականն «ընկերացավ» այն ժամանակ գործող վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Թերթը նաև անհեթեթ է համարում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի համառությունը և հիշեցնում, որ դեռ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում ԼՏՊ-ն հայտարարել էր. «Առանց ԼՂ հարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանը չունի անվտանգության, տնտեսության և դեմոգրաֆիկ վիճակի լավացման հեռանկարներ` անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին»: «Եթե Հայաստանի վիճակի բարելավումը կախված չէ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխում երկրում, ապա ի՞նչ իմաստ ունի պահանջել արտահերթ ընտրություններ»,-հարցնում է նյութի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում