ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է «Միկա»-«Վոլերենգա» խաղին
Երևանի «Միկան» այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում հյուրընկալել է նորվեգական «Վոլերենգային»: Առաջին խաղակեսը, որում կողմերը հավասար հնարավորություններ ունեին, ավարտվեց 0:0 հաշվով: «Միկա»-«Վոլերենգա» խաղում այժմ ընդմիջում է:
Խաղին մարզադաշտում հետևում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` «Միկայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովի հետ միասին:
Անդրադառնալով հանդիպմանը` պետք է շեշտենք, որ «Միկան» հաջորդ փուլ անցնելու համար պետք է հաղթի 2 գնդակի տարբերությամբ, քանի որ առաջին խաղում Օսլոյում զիջել է 0:1 հաշվով: Թե ինչպես կընթանան իրադարձությունները երկրորդ կեսում, դժվար է ասել, սակայն հույս ունենք, որ մարզիչների պայքարում սլովակ Յուզեֆ Բուբենկոն կկարողանա հաղթել իր գործընկերոջը և ապացուցել, որ հենց այնպես չի գլխավորել «Միկան»:
Ավելացնենք, որ, չնայած բացասական կանխատեսումներին, Աղվան Մկրտչյանը, ով վնասվածք ուներ, բժիշկների օգնությամբ կարողացավ խաղադաշտ մտնել թիմի հիմնական կազմում: Առաջին կեսի վերջնամասում, սակայն, նա բախվեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկի հետ և ստիպված եղավ լքել մարզադաշտը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում