Էրդողանն ու Ալիեւը չեն սիրում միմյանց
«Առավոտի» հետ զրույցում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը պարզաբանել է, որ թուրքական Hurriet շաբաթաթերթն աղավաղել է իր հարցազրույցը, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիան անկեղծ չէ Հայաստանի հետ հարաբերություններում: Անգլերենով տված հարցազրույցում Ռ. Կիրակոսյանը փորձել էր բացատրել, թե թուրքական կառավարությունն ինչ կանի Հայաստանի դեմ, եւ թե ինչ են մտածում որոշ թուրք պաշտոնյաներ Հայաստանի վերաբերյալ, եւ այն, որ որոշ թուրք պաշտոնյաներ կոչ կանեն Հայաստանին քննադատել ԱՍԱԼԱ-ին:
«Թուրքական թերթը սա ներկայացրել է որպես իմ անձնական տեսակետ եւ աջակցություն այդ խոսքերին, ինչը նաեւ ցույց է տալիս, որ թուրքերը փորձում են մասնատել հայերին, եւ հնարավոր է, որ այդքան էլ անկեղծ չեն Հայաստանի հետ հարաբերություններում»: Ռ. Կիրակոսյանը նաեւ ասել է. «Թուրքիան եւ Ադրբեջանը դեռեւս տարբեր ուղղություններով են շարժվում: Նույնիսկ Էրդողանն ու Ալիեւը չեն սիրում միմյանց, եւ դա իրականում լավ է, որովհետեւ կարող է այդ ընկերակցության վերջը լինել»: Ըստ վերլուծաբանի, Հայաստանը հիմա ուժեղ դիրքերում է գտնվում, եւ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերը հիմա այն է, որ կարողանա օգտագործել այս իրավիճակն ու զարգացնել դրանք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում