ԵՄ-ն ու ԱՄՀ-ն համաձայնության են եկել 109 մլրդ. եվրոյի օգնություն հատկացնել Հունաստանին
Եվրագոտու ղեկավարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել են 109 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին բյուջետային ճգնաժամը կարգավորելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը, որոշում է կայացվել երեկ Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:
Բացի նշյալ գումարից, Աթենքը ևս 40 մլրդ եվրո ստանալու է մոտակա երեք տարիների ընթացքում բանկերից և այլ մասնավոր ներդրողներից: Գումարի հատկացման հարցը դեռևս հաստատվելու է խորհրդարանում:
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն ողջունել է եվրոպական ղեկավարների որոշում:
Նշենք, Հունաստանին ֆինանսական աջակցության տրամադրումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հավանության արժանացրեց տնտեսական հակաճգնաժամային փաթեթը, որը ենթադրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում մոտ 28 մլրդ եվրոյի տնտեսում: Նոր ծրագրով 14.09 մլրդ եվրոյով ավելանալու են երկրի հարկերը, իսկ բյուջետային ծախսերը կրճատվելու են 14,32 մլրդ. եվրոյով:
Հիշեցնենք, 2010 թ-ին Աթենքն արդեն ստացել էր ԵՄ-ի ու ԱՄՀ- օժանդակությունը մոտ 110 մլրդ եվրոյի չափով, սակայն այն բավարար չի եղել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Հունաստանի արտաքին պարտքը մոտենում է մոտ 350 մլրդ. եվրոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին