«Ֆեներբախչե»-«Շախտյոր» հանդիպումը չավարտվեց թուրք ֆանատների անկարգությունների պատճառով
Դոնեցկի «Շախտյորը» երեկ ուշ երեկոյան ստուգողական հանդիպում անցկացրեց Թուրքիայում` մրցակցելով տեղի «Ֆեներբախչեի» հետ: Հանդիպումը, սակայն, չավարտվեց…
Չնայած խաղն ընկերական կարգավիճակ ուներ, մեծ թվով ֆանատներ էին տեղ գրավել տրիբունաներում: Բայց պարզվեց, որ նրանք ամենևին էլ ֆուտբոլ դիտելու համար չեն խաղադաշտ եկել: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, դժվար է տեղավորել քաղաքակրթության ամենատարրական պատկերացումների շրջանակներում:
12-րդ րոպեին տրիբունաներում թուրք երկրպագուների անկարգությունների պատճառով մրցավարն ստիպված էր դադարեցնել խաղը: Ճիշտ է` շուտով այն վերսկսվեց, բայց ոչ երկար ժամանակով: Մի քանի անգամ լարվածությունը պարպելու համար մրցավարն ստիպված էր կանգնեցնել խաղը, սակայն 67-րդ րոպեին նրա կայացրած որոշումը` չավարտելու հանդիպումը, վերջնական էր: Խաղադաշտում անօրինակ տեսարան էր: Գազազած ֆանատներն այս ու այն կողմ էին վազում, և պարզապես երջանկություն է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հասցրել էին հեռացնել ֆուտբոլիստներին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ի դեպ, խաղադաշտ էր մտել երկրորդ խաղակեսում…
Ավելացնենք, որ հանդիպման հենց մեկնարկում թուրք ֆանատները հարձակվեցին լրագրողների օթյակի վրա: Մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները որոշեցին ուկրաինացի և թուրք լրագրողներին նույնպես հեռացնել այդ վտանգավոր վայրից:
Տարբեր ֆորումներում երկրպագուներն արդեն գնահատել են թուրք ֆանատների արարքը որպես միջնադարյան խավարամտության հետևանք: «Թուրքը թուրք է մնում», «Եթե թուրքը վայրենի չէ, ուրեմն թուրք չէ», «Թուրքերը կապիկներ են», «Թուրքերը գլխի հետ կապված խնդիրներ ունեն», «Թուրքերը դրսևորեցին իրենց», «Նույնիսկ անասուններն իրենց ավելի լավ են պահում», «Թուրքերը մարդ չեն, գազան են» և նման այլ արտահայտությունները, սակայն, մասամբ են ցուցադրում այն վերաբերմունքը, որը ֆուտբոլային աշխարհում ձևավորվել է թուրքերի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան