Արցախի հարցը խոչընդոտում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին
Արցախի հարցը խոչընդոտում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին ասվում է «Foreign Policy» պարբերականի` այսօր հրապարակված «Մեծ խաղադրույք կասպյան էներգետիկ խաղում» հոդվածում, որն ընդհանուր վերլուծական անդրադարձ է Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի առնչությամբ Ադրբեջանի որդեգրած էներգետիկ քաղաքականությանը:
Հոդվածում նշվում է, որ «Nabucco»-ի ճակատագիրը կախված է այն հանգամանքից, թե ով է այս նախագծին գազ տրամադրելու և ով է պատրաստ ֆինանսավորելու այն: ԱՄՆ-ն և Եվրոպան շատ բան չեն կարող անել այս հարցին լուծում տալու համար: Ավելին, ներկայումս Բաքվի և Վաշինգթոնի երկկողմ հարաբերությունները ամենալավ մակարդակի վրա չեն: Բաքուն մեծ կապիտալ է ներդրել` ցույց տալու համար, թե ինքը հուսալի գորընկեր է ԱՄՆ-ի համար, սակայն առաջնահերթությունների ցանկում չէ:
Ըստ «Foreign policy»-ի՝ հատկանշական է այն փաստը, որ Բաքուն հավանություն չի տալիս Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումներին:
«Սա արդեն ոչ միայն լուրջ խոչընդոտ է երկու երկրների փոխհարաբերութունների ամրապնդման առումով, այլև սպառնում է ավելի խորը ազդեցություն թողնել նրանց ռազմավարական հարաբերությունների վրա ընդհանրապես»,- նշվում է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ