Վերլուծաբան. «Ռուսաստանը եւ արեւմուտքը պետք է Ադրբեջանի համար զենքի արգելք սահմանեն»
«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ ԼՂ խնդրի լուծման միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Իսկ ի՞նչ լծակներ կան Ադրբեջանի վրա ազդելու, եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է խնդիրը լուծված տեսնել. հարցին Ռ. Կիրակոսյանը պատասխանել է. «Ռուսաստանը եւ արեւմուտքը պետք է Ադրբեջանի համար զենքի արգելք սահմանեն եւ թույլ չտան որեւէ երկրի Ադրբեջանին զենք վաճառել: Սա մի օրինակ է, որի օգնությամբ կարող է նվազեցվել պատերազմի վտանգը` ստիպելով Ադրբեջանին կախված մնալ հարցի դիվանագիտական լուծումից: Բայց մինչեւ հիմա այս հարցում քաղաքական կամք չի դրսեւորվել: Ադրբեջանում էլ քաղաքական կամք չունեն` գիտակցելու, որ տանուլ են տվել պատերազմը եւ հավերժ կորցրել են Ղարաբաղը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում