Քաղաքագետ Ս. Գրիգորյանին հանգիստ չեն տալիս Գեորգի Վանյանի «դափնիները»
Հիշեցնելով, որ ժամանակին, երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը «օկուպացված տարածքների» մասին մեծ աղմուկ բարձրացրեց, վերջինս փորձեց արդարանալ` ասելով. «Ես չեմ կարող թույլ տալ ինձ հայրենասիրությունն ու դիվանագիտությունը միմյանց խառնելու հաճույքը»` «Голос Армении»թերթը գրում է, որ այս գաղափարի հետևորդն է նաև Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Թերթը ներկայացնում է Ս. Գրիգորյանի հարցազրույցը gazeta.ua ուկրաինական պարբերականին. պատասխանելով ուկրաինացի լրագրողի այն հարցին, թե Հայաստանում շատ քարտեզներ կան, որտեղ Արցախը պատկերված է որպես Հայաստանի մի մաս` քաղաքագետն ասել է. «Հայրենասերները նման բաներ են արտադրում և դրա վրա գումարներ են աշխատում…»: «Ս. Գրիգորյանի ստորացուցիչ հայտարարությունները հայրենասիրության վերաբերյալ անթույլատրելի են, ավելին, քաղաքագետը չէր կարող չիմանալ, որ այդ քարտեզները չեն վաճառվում, այլ տարածվում են անվճար»,-գրում է թերթը:
Անցյալ տարի այդ նույն Ս. Գրիգորյանը Բաքու այցելությունից հետո հիացմունք էր հայտնել պաշտոնական Բաքվի հանդուրժողականութայմբ և Բաքվում հայկական եկեղեցու վերանորոգմամբ: Բնականաբար, 1989թ-ին հիմնովին վառված հայկական եկեղեցու վերանորոգումը ոչ այլ ինչ էր, քան ադրբեջանական քարոզչամեքենայի էժանագին PR ակցիաներից մեկը, իսկ, այսպես կոչված, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս պարագայում դարձավ ադրբեջանական քարոզչամեքենային խոսնակը: «Գուցե Ստեփան Գրիգորյանին հանգիստ չեն տալիս ադրբեջանական ֆիլմերի փառատոնների սիրահար Գեորգի Վանյանի «դափնիները»»,-ենթադրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում