Լևոն Արոնյանը պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային
Չինական Նինբոյում շարունակվում է աշխարհի շախմատի թիմային առաջնությունը: Այսօր տեղի են ունենում 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին է:
Նշենք, որ Հայաստան-Հնդկաստան մրցակցությունում հաշիվն արդեն 1:0 է: Քիչ առաջ Լևոն Արոնյանը Պենտալա Հարիկրիշնային ստիպեց անձնատուր լինել:
Սերգեյ Մովսիսյանը խաղում է Քրիշնան Սաշիկիրանի, Վլադիմիր Հակոբյանը` Շեխար Գանգուլիի, Գաբրիել Սարգսյանը` Պարիմարիան Նեգիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում