Բելգիայում ուժի մեջ է մտել փարանջա կրելն արգելող օրենքը
Բելգիայի տարածքում հասարակական վայրերում փարանջա կրելը արգելող օրենքը ուժի մեջ է մտել: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով տեղի մամուլին: Ինչպես հաղորդվում է, այսուհետ օրինազանցները պատժվելու են են յոթօրյա կալանքով կամ 137,5 եվրո տուգանքով:
Տեղի լրատվամիջոցների փախանցմամբ, Բելգիայում փարանջա են կրում մոտ 270 մուսուլման կին:
Նշենք, Բելգիան Եվրամիության երկրորդ երկիրն է, որն օրենքով արգելել է մուսուլմանական փարանաջա կամ «դեմքը ծածկող այլ հագուստ» կրելը: Ավելի վաղ, ապրիլի 11-ին նմանատիպ օրենք էր ուժի մեջ մտել նաև Ֆրանսիայում: