Նոր մանրամասներ վթարի ենթարկված զինվորական «Ուրալ»-ի վերաբերյալ
Նախորդ շաբաթ տեղի ունեցած արտակարգ պատահարի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում մասնավորապես նշվում է.
«Հուլիսի 22-ին ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Պարզվել է, որ ժամը 15.35-ի սահմաններում Վայք-Բարձրունի ավտոճանապարհի 27-րդ կիլմետրում (Սերս գյուղի մոտ) դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը: Վթարի հետևանքով վարորդ, Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ, նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1971թ. ծնված Նորիկ Հակոբյանը և ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, նույն զորամասի ժամկետային զինծառայող 1992թ. ծնված Գեղամ Դավթյանը մահացել են տեղում, իսկ 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան և Սիսիան քաղաքների զինվորական հոսպիտալներ:
ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Panorama.am-ին հայտնեց, որ երկու զինծառայողների վիճակը շարունակում է ծանր մնալ և նրանք գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ մնացած զինծառայողների կյանքին վնանգ չի սպառնում:
Նշենք, որ 7 զինծառայողներ, ովքեր թեթև վնասվածքներ էին ստացել, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան