«ԱրմենՏել»-ը շարունակում է «Հոսթինգ» ծառայության անվճար տրամադրումը մինչև այս տարվա վերջ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար «Հոսթինգ» ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման փուլի երկարաձգման մասին: Մինչև տարեվերջ ծառայությունը կտրամադրվի անվճար:
Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության հոսթինգ պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, հասանելիության միջոցներ (URL hosting.beeline.am համապատասխան Login-ով և գաղտնաբառով), սերվերի կառավարման հնարավորություն, կարգավորման գործիքներ, փոստային արկղեր և այլն:
««ԱրմենՏել» ընկերությունը որպես ազգային օպերատոր և Հայաստանի խոշորագույն ինտերնետ մատակարար շարունակում է աջակցել տեղական վեբգկայքեր մշակողներին: Վստահ եմ, որ մեր առաջարկը կնպաստի Հայաստանում ազգային բովանդակության զարգացմանը, իսկ կայքերի հոսթինգը երկրի ներսում թույլ կտա ապահովել վեբգկայքերի հասանելիության բարձր արագություն և հուսալիությում»,-ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra և Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Mediumգի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաև կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների և ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում և այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաև DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications և այլ հնարավորություններ: