Ադրբեջանում մեծացել է չինովնիկների թմրամոլ զավակների թիվը
Պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում թմրանյութեր օգտագործելու և դրանց ապօրինի առևտրի հետ կապված դեպքերի թիվը տարեցտարի աճում է:
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ անցյալ տարի Ադրբեջանում թմրանյութեր օգտագործողների թիվը 2500-ով աճել և հասել 26 հազարի:
Նշելով, որ Ադրբեջանում թմրամոլների նվազագույն տարիքային սահմանը հասել է 18-ի, Ա. Հասանովն ասել է, որ հաշվառված թմրամոլներից 400-ը կանայք են, 40-ը` երեխաներ:
Բնագավառի մասնագետները «Ենի Մուսավաթ»-ին հայտնել են, որ խիստ մեծացել է Ադրբեջանի բարձրաստիճան չինովնիկների թմրամոլ զավակների թիվը, որոնք հիմնականում թանկարժեք հաբեր են օգտագործում: Թերթի թղթակցի ուսումնասիրությունից պարզվել է, որ հերոինի մեկ գրամն Ադրբեջանում վաճառվում է 30-40 մանաթով (մոտ 40 դոլար): Կալանավայրերում այդ թմրամիջոցի մեկ գրամը արժե 250-300 մանաթ (մոտ 320 դոլար):
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպության զեկույցի համաձայն` Ադրբեջանն ու ադրբեջանցիները կարևոր դեր են խաղում Աֆղանստանից Եվրոպա գնացող հերոինի և այլ թմրամիջոցների փոխադրման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան