Փոփոխություններ Հայաստանի էլեկտրացանցերում
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` վերջերս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շուրջ 30 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Թերթը գրում է, որ ընկերության գլխավոր տնօրենին փոխելով էլ այս համակարգում բարեփոխումները չստացվեցին:
Նոր տնօրենը` Բիբինը, ըստ թերթի, ազատվում է նախորդի կադրերից, մասնավորապես` աշխատանքից ազատել է փոխտնօրեն Կարեն Դարբինյանին եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի լոբբինգով տեղակալ է նշանակել Աշոտ Թոխունցին:
Թերթը նաեւ նշում է, որ Ա. Մովսիսյանն ակտիվորեն քարոզ է իրականացրել նաեւ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում