Վրաստանի կրոնական միավորումները դեռ չեն ստացել իրավաբանական անձի կարգավիճակ
Վրաստանի կրոնական միավորումներից դեռ ոչ մեկը չի դիմել Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալություն` հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար: Այդ մասին հաղորդում է վրացական «apsny.ge» կայքը:
Ինչպես հայտարարել է Հանրային ռեգիստրի ազգային գործակալության մամուլի ծառայությունը, դեռ ոչ մի կրոնական միավորում պաշտոնական դիմում չի ներկայացրել:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված Վրաստանի 5 կրոնական միավորներին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն, հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ օրինագիծը ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: