Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը խանդ է առաջացնում այլ ընդդիմադիր ուժերի մոտ
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսության գործընթացին` Голос Армении թերթը գրում է, որ կոալիցիայի երկխոսությունը արտախորհրդարանական ընդդիմության հետ խանդի զգացողություն է առաջացրել խորհրդարանական ընդդիմության մոտ: Հատկապես ակտիվ դժգոհություններ է հայտնում «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին քարոզում էր, թե «Ժառանգությունը» կոչված է նոր քաղաքական մշակույթ մտցնել Հայաստանում, այն է` երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի հետ:
Ըստ թերթի` շարքային քաղաքացիները մեծ հույսեր չեն կապում իշխանություն-ՀԱԿ երկխոսության հետ, քանի որ քաղաքական փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը պտտվում է պաշտոնների բաշխման շուրջ: Սակայն, միևնույն ժամանակ, հոդվածագիրը նշում է, որ ցանկացած կոնսենսուսը պետության համար ավելի լավ է, քան քաղաքական հակամարտությունը, որը խիստ անջրպետ է առաջացնում հասարակության մեջ:
Թերթը նաև նշում է, որ եթե իշխանությունները չհամաձայնեն արտահերթ ընտրություններ կազմակերպել, ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, չի կարողանա դուրս գալ երկխոսությունից, քանի որ դա առաջին հերթին շատ վատ արձագանք կստանա ԵԽԽՎ-ում, որի ներկայացուցիչ Աքսել Ֆիշերը վերջերս այցելեց Հայաստան և գոհունակություն հայտնեց իշխանության և արտախորհրդարանական ընդդիմության միջև սկիզբ առած երկխոսության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում