Երկու լրատվական կայքեր միացել են Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին
Երկու լրատվական կայքեր ևս՝ Ankakh.com-ը և Armedia.am միացել են Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
Երկու նոր ռեսուրսների միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 20-ի, ևս մոտ մեկ տասնյակ ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլում:
«Mediagid.am-ի նկատմամբ Հայաստանի տեղեկատվական դաշտի խաղացողների հետաքրքրությունն ավելի ու ավելի է ակտիվանում, ինչի մասին վկայում է համակարգի մասնակիցների թվի շարունակական աճը»,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ankakh.com լրատվական ռեսուրսը «Անկախ» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն է և լույս է տեսնում 2009 թ.-ի մայիսի 22-ից՝ երեք լեզվով: Հրատարակության էլեկտրոնային տարբերակը ամենօրյա լուրեր է հրապարակում օն-լայն ռեժիմով, ինչպես նաև ներկայացնում է վերլուծական և բացառիկ նյութեր:
«Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության կայքը գործարկվել է 2006 թ.-ի սեպտեմբերի 21-ին (ռուսական տարբերակը՝ 2010 թ.-ի սեպտեմբերից): Գործակալության հիմնական նպատակը նորությունների նկատմամբ վերլուծական հայացք ներկայացնելն է:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին