ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
«Մարտիրոս Սարյանին դժվար է համեմատել ոչ միայն մեր հայ կերպարվեստի նկարիչների հետ, այլ նաև համաշխարհային նշանակության նկարիչների հետ»,- լրագրողների հետ զրույցում, ասաց Մ.Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռ.Սարյանը:
Նա նշեց, որ Սարյանը հոգեբանական պատկերի մեծ վարպետ էր և, որ այն ժառանգությունը, որ նա թողել է այս ժանրում` բացառիկ է: Եվ հավելեց, որ Սարյանի հայտնի կանանց պատկերաշարքը թողել է շատ նշանակալից հետք: Կնոջ կերպարը Սարյանի արվեստում բացառիկ հետաքրքիր թեմա է, որովհետև Սարյանի վերաբերմունքը դեպի կինը նույնպես եղել է բացառիկ:
«Սարյանի` կնոջ հանդեպ հարգանքը, սկիզբ է առել հենց մորից, մորը նա պատկերել է որպես սրբապատկեր»,- ասաց Ռ.Սարյանը և հավելեց, որ երևի թե դժվար է գտնել գեղանկարչության ասպարեզում մի այլ նկարիչ, ով այդպիսի մեծ հարգանքով է վերաբերվել կնոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան