Օբաման ու կոնգրեսի խոսնակը եթերից նախատել են միմյանց
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու կոնգրեսի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները երկուշաբթի երեկոյան ազգաբկանչությանն ուղղված կոչով են հանդես եկել, որն հեռարձակվել է ազգային հեռուստաեթերով: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հեռուստաուղերձները նվիրված են եղել ԱՄՆ-ին սպառնացող դեֆոլթին և դրա կանխման միջոցների մշակմանը:
«Եթե մենք դեֆոլտ հայտարարենք, ապա հնարավորություն չենք ունենա վճարելու բոլոր հաշիվները, այդ թվում հաշմանդամության ու ծերության թոշակները, ինչպես նաև հազարավոր ընկերությունների հետ կնքված կառավարության պայմանագրային վճարումները», - հայտարարել է նախագահ Օբաման:
Օբամայի խոսքերով, կոնգրեսին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, որպեսզի հավանության արժանացնի պետական պարտքի թույլատրելի նախաշեմը բարձրացնելու և այդպիսով դեֆոլտից խույս տալու օրինագիծը:
Օբամայի ուղերձից հետո անմիջապես ելույթ է ունեցել կոնգրեսի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները, ով տնտեսությունում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է հենց նախագահ Օբամային:
«Եթե նախագահը առանց պետական վճարումների կրճատման ցանկանում է ստանալ կոնգրեսի հավանությունը պետական պարտքի թույլատրելի նախաշեմը բարձրացնելու հարցում, ապա դա չի լինի», - ասել է Բեյները:
Հիշեցնենք, Հանրապետական ու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները չեն կարող համաձայնության գալ 2012 թ-ի ֆինանսական բյուջեի նախագծի հարցում ավելի քան 5 ամիս: Օբամային սատարող դեմոկրատները կողմ են պետական պարտքի սահմանված նշաձողի, ինչպես նաև հարկերի բարձրացմանը, այդպիսով պայքարելով բյուջեի դեֆիցիտի դեմ: Հանրապետականներն, ընդհակառակը, կոչ են անում առաջին հերթին կրճատել պետական ծախսերը, միաժամանակ նվազեցնելով բյուջեի դեֆիցիտը: Բյուջեի նախագիծը պետք է համաձայնեցվի և ուղարկվի Օբամայի վավերացմանը մինչ սույն թվականի օգոստոսի 2-ը, հակառակ պարագայում երկրի ֆինանսների նախարարությունը ստիպված է լինելու տեխնիկական դեֆոլթ հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին