Գերմանիան հայտարարել է աղիքային E. coli ցուպիկի վերացման մասին
Գերմանիայի հիվանդությունների վերահսկողության պետական գործակալությունը հայտարարել է աղիքային E. coli ցուպիկի վարակի վերացման մասին: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, վերջին երեք շաբաթների ընթացքում հիվանդության որևէ նոր դեպք չի արձանագրվել:
«E. coli համաճարակը Գերմանիայում ավարտված է», - հայտարարել է գործակալության տնօրեն Ռայհարդ Բուրգերը:
Տեղեկատվության համաձայն, մինչ օրը հիվանդությամբ վարակվել էին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մոտ 4,5 հազար բնակիչ: Համաճարակի օջախը համարվում էր Գերմաիայի հյուսիսը: Բացի այդ, մեծ թվով հիվանդներ էին արձանագրվել ֆրանսիական Բորդո քաղաքում:
Սկզբնական շրջանում համաճարակի աղբյուր էր համարվում Գերմանիա ներմուծված վարունգները, այնուհետև հայտնի էր դարձել, թե ամենահավանական աղբյուրը Եգիպտոսից ներկրված սերմերի որոշ տեսակներն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան