Նարեկ Սարգսյանի գաղափարները կապ չունեն Թամանյանի հետ
«Հայկական ժամանակը» հարցազրույց է արել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հոր՝ ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի հետ: Նա նշել է, որ իրեն էլ հայտնի չեն որդու հրաժարականի բուն պատճառներն ու դրանց մանրամասները, ապա անդրադարձել է կառավարության շենքի բակում Նարեկ Սարգսյանի նախագծով կառուցվելիք թմբուկի մտահղացմանը:
Նա նշել է. «Միանշանակ կարող եմ ասել, որ այսօր ստեղծված քաղաքաշինական իրավիճակի տեսանկյունից դա անելը շատ հապճեպ, չմտածված քայլ է, որովհետև դա իր հետևից անպայման բերելու է ամբողջ հրապարակի հորինվածքի վերանայմանը: Ես, իհարկե, դեմ եմ, կատեգորիկ դեմ: Եվ այդ բոլոր փստարկները, որ Թամանյանի գաղափարով է, պարզապես շղարշ է: Թամանյանի գաղափարից ոչ մի բան չի մնում, բացի արտաքին տեսքից»: