Ի՞նչ է ակնկալում Դ. Շահնազարյանն իշխանություններից
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ աշխատանքային խմբերի երկխոսության վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե իշխանությունները կատարում են ՀԱԿ-ի բոլոր պահանջները, բայց դրա հետ մեկտեղ ձևացնում են, որ «կես քայլ» են անում` Голос Армении թերթը գրում է, որ ՀԱԿ-ը անում է գրեթե նույն բանը:
Կոնգրեսը կատարեց իշխանության բոլոր ցանկությունները` թոթափեց սոցիալական դժգոհությունները, լեգիտիմացրեց իշխանությունը և հանձնեց հեղափոխական գաղափարները, բայց միևնույն ժամանակ շարունակում է ձևացնել, թե դեռևս ծայրահեղական դիրքերում է: Դ. Շահնազարյանը նաև նշել է, որ նմանատիպ երկխոսություն եղել է նաև 80-ականների սկզբին, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարությունն առանց ցնցումների հանձնեց իշխանությունը:
Այս կապակցությամբ թերթը հիշեցնում է. «Դ. Շահնազարյանը մոռացել է նշել, որ 80-ականների վերջին կայացած այդ երկխոսությունը տեղի է ունեցել բանտի պատերի ներքո: 1988թ-ին Ղարաբաղ կոմիտեի անդամները ձերբակալվեցին, ապա բանտի պատերի ներքո КГБ–ի կողմից համապատասխան ցուցումներ ստանալուց հետո, 1989-ին ազատ արձակվեցին, որից հետո նոր ժառանգեցին իշխանության լծակները: Արդյո՞ք, Կոնգրեսը ժամանակակից իշխանություններից նման մոտեցում է ակնկալում»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում