Կաթողիկոս Գարեգին Բ. «Եկեղեցուն հասցված հարվածները մի նպատակ ունեն` թուլացնել ազգի հոգևոր միասնությունը»
Новое Время-ն անդրադառնալով սոցիալական ցանցերում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ուղղված միջոցառումներին` գրում է, որ այդ միջոցառումների մասնակիցները չեն հասկանում, որ Կաթողիկոսի դեմ ուղղված իրենց հայտարարություններով հարվածի տակ են դնում նաև Հայ առաքելական եկեղեցին: Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված սոցիալական ցանցերի արշավը սկիզբ առավ Սանահինի վանքի վերաբերյալ մամուլում լույս տեսած հրապարակումներից, որտեղ ասվում էր, թե իբր Գարեգին Բ-ն ասել է, թե իրեն չեն անհագստացնում Հայաստանի եկեղեցիների խնդիրները: Հարկ է նշել, որ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղար, քահանա Վահրամ Մելիքյանը ժխտել է այդ լուրը:
Թերթը նշում է, որ դարեր շարունակ եկեղեցին եղել է Հայոց պետականության պահպանման առանցքը և հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմնասյունը և եկեղեցու առանձին ծառայողների վարքագիծն ամբողջ եկեղեցու վրա տարածելն այսօր ոչ միայն սխալ է, այլև` վտանգավոր: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նշել է. «Եկեղեցուն հասցված հարվածները բոլոր դարերում, ինչպես և այսօր մեկ նպատակ են հետապնդել` թուլացնել ժողովրդի հոգևոր միասնությունը… Այնուամենայինիվ, հոգևոր արժեքները շատ հիմնարար են հայ ժողովրդի հոգում, և մենք լավատեսորեն ենք տրամադրված»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում