Պայթյուն Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում
Այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում Իրան-Թուրքիա գազի խողովակը պայթել է, որի հետևանքով դադարեցվել է Թուրքիա արտահանվող իրանական գազի առաքումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` օրական միջին հաշվով Իրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալները կազմում է 30 միլիոն խորանարդ մետր: Իրանի և Թուրքիայի միջև 1996թ. 25 տարով պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի` նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա:
Հիշեցենք, որ 2010թ. հուլիսի 21-ին ևս Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում ևս պայթուն էր տեղի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին