WiFi` կենդանաբանական այգում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգու տարածքում անվճար հանրային Wi-Fi կապ է ապահովելու: Այսօր` մոտ մեկ ժամ անց, Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա այգու տարածքում անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող WiFi կապն ունի վերբեռնման և ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն:
Համացանցի առկայությունը հնարավորություն կտա այգու տարածքում ստեղծելու փոքրիկ բացօթյա էլեկտրոնային գրադարան, որտեղ այցելուները կարող են հանրային Wi-Fi կապի միջոցով ստանալ տեղեկատվություն վայրի բնության և կենդանիների մասին, դիտել թեմատիկ լուսանկարներ, տեսանյութեր և ֆիլմեր:
Wi-Fi կապի շնորհիվ հուլիսի 29-ի միջոցառման ժամանակ կգործարկվի առաջին տեսախցիկը, որը տեղադրված է Սպիտակ սիրամագի վանդակում: