Կճոյանը չի արգելում հոգեւորականներին` մասնակցել ընդդիմության հավաքներին
«Առավոտը» բացառիկ հարցազրույց է արել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Պատասխանելով հարցին, թե ինչու էր նախորդ նախագահական ընտրություններում անթաքույց սատարում ՀՀԿ-ին, արքեպիսկոպսն ասել է, որ այնտեղ իր ընկերներ են, և ինքն այնքան լայնախոհ է, որ իր թեմի որոշ հոգևորականների երբեք չի արգելել Ազատության հրապարակում միտինգներին մասնակցել: Մեկնաբանելով իր և Վեհափառի միջև լարված հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը` Կճոյանն ասել է. «Այդ լուրերը տարածողը միամիտ, բայց նենգ մտադրությամբ մարդ է: Կարծել է, որ քարը գցի փոսի մեջ, խելոքները պիտի չարչարվեն հանեն: Հիմա էլ երևի ինքն իր վրա է ծիծաղում, որովհետև ոչ ոք էլ չի փորձում իր գցած քարը հանել, այնպես որ, նման լուրեր տարածելը ապիկար ու անհեռատես զբաղմունք է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում