«Սպանել Բեն Լադենին»-ը կնկարահանի օսկարակիր կին ռեժիսորը
2012թ-ի հոկտեմբերին համաշխարհային էկրաններին կբարձրանա գեղարվեստական ֆիլմ, որը պատմելու է, թե ինչպես են վերացրել «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենին: «Эхо Москвы» -ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են
Sony Pictures-ում:
Դեռևս ֆիլմն ունի աշխատանքային երկու անվանում ` «Սպանել Բեն Լադենին» կամ «Վեցը` ծովային հատուկ նշանակության ջոկատից», իսկ ֆիլմի ռեժիսոր հանդես է գալու Քեթրին Բիգլոուն, ով անցյալ տարի «Օսկար»-ի պատմության մեջ առաջին կին դափնեկիրը դարձավ:
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն արդեն այս ամռան վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները