ՀՀ Նախագահի խոսքերը իրարանցում են առաջացրել թուրքական կառավարությունում
Голос Армении-ն անդրադառնալով ՀՀ Նախագահի ծաղկաձորյան հայտարարությանը` գրում է, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանի խոսքերը չի կարելի ընկալել որպես պատերազմի կոչ, դրանք ոչ այլ ինչ են, քան պատմական արդարության վերականգնման գաղափար:
Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանին նախորդող Հայաստանի իշխանությունները նույնպես բազմիցս խոսել են Արևմտյան Հայաստանի պատմական պատկանելիության մասին: «Ո՞րն է պատճառը, որ հենց վերջերս արված հայտարարությունը նմանատիպ հիսթերիա առաջացրեց Թուրքիայում»,-հարցնում է հոդվածագիրը և որպես պատասխան նշում հետևյալը. բանն այն է, որ այս անգամ միայն Հայաստանը չէ, որ խոսում է պատմական արդարության վերականգնման մասին: Վատիկանը պատրաստակամություն է հայտնել հրապարակել և հանրությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերի հավաքածուն: ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հարցերով պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներն իրենց իրական տերերին:
Եվ վերջապես Wikileaks-ի հրապարակումը, որտեղ ԱՄՆ դիվանագետները հայտնում են թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի հետևողական ոչնչացման մասին: Բնական է, որ այս ամենի համատեքստում ՀՀ Նախագահի խոսքերը մեծ իրարանցում առաջացրեցին Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում