Ռումբ օդանավակայանում
Կիրակի կեսօրին "«Минеральные Воды» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ, որից հետո օդանավակայանը շտապ կարգով փակվել է:
Ինչպես տեղեկանում ենք Utro.ru-ից, ռումբը հայտնաբերել են շինարարները 1.5 մետր խորությամբ փոս փորելու ժամանակ:
Արդյունքում հետաձգվել են վեց ռուսաստանյան չվերթներ` երեքը Մոսկվա, մեկական` Սանկտ-Պետերբուրգ , Նիժնի Նովգորոդ և մեկ թռիչք դեպի Տաշկենտ: Սակրավորների աշխատանքի շնորհիվ երեք ժամ անց օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է: