Նարեկ Հախնազարյանի հաղթանակը` գլուխ գովելու լավ առիթ
«Իսկական և դժվար հաղթանակ: Մեր մշակույթի համար այս իրադարձությունը, իսկական գլուխ գովելու առիթ է»,-այսօր Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն այսպես արտահայտվեց Չայկովսկու անվան 2011 միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի` Նարեկ Հախնազարյանի հաղթանակի վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Թոփչյանն ասաց, որ այն աշխարհի լավագույն մրցույթն է, իսկ կոնկրետ թավջութակի ասպարեզում, երևի թե, ամենակարևորը:
Մրցույթից հետո Նարեկն արդեն նախատեսված համերգներ ունի` «կարևոր դահլիճներում, մեծ արտիստների հետ», համերգներ կլինեն Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, մի քանի ընկերություններ էլ արդեն հետաքրքրված են հայ տաղանդով:
Բաախոսը հիշեցրեց, որ Հայաստանն առաջին անգամ է հաղթանակ տոնում այս մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին