ԱՄՆ տնտեսությունը կփրկեն Պենտագոնի բյուջեի հաշվին
ԱՄՆ 10 տարվա ընթացքում ռազմական ծախսերը կկրճատի 350 մլրդ դոլարով: Սա որոշում է, որ ընդգրկվել է երեկ հաստատված ԱՄՆ պետական ծախսերի կրճատման ու արտաքին պարտքի շեմը բարձրացնելու մասին պլանում, որը հաստատվել է երկրի նախագահի ու Կոնգրեսի Հանրապետականների ու Դեմոկրատների ղեկավարների կողմից: Այն պետք է վաղը դրվի Կոնգրեսի քվեարկությանը:
«Ֆրանսպրես»-ը հղում անելով ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան անանուն պաշտոնյայի, գրում է, որ երկու փուլով իրականցվելիք նախագծով նախատեսվում է պետական ծախսերը կրճատել 2.5 տրիլիոն դոլարով:
Թե ծախսերի կրճատումներ բացի պաշտպանությունից, էլ որ ոլորտներում են լինելու, առայժմ հայտնի չէ: Հստակ է միայն, որ կրճատումներ չեն լինի սոցիալական, առողջապահության ոլորտներում, այդ թվում ծերերին տրվող թոշակների դեպքում:
Նույն աղբյուրին վկայակոչելով, գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացվելու է 2.1 տրիլիոն դոլարով: Հիշեցնենք, որ այժմ սահմանված շեմ է 14,29 տրիլիոն դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին