Ազատ կարձակվեն դատապարտվածների 40 տոկոսը
Վենեսուելայում դիտարկում են ազատազրկվածների շուրջ 40 տոկոսին ազատ արձակելու հնարավորությունը: Այդ մասին El Nacional թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պատիժների կատարման համակարգի ղեկավար Իրիս Վարելան:
Lenta.ru-ի փոխանցմամբ, առաջիկայում վաղաժամ ազատ արձակման հնարավորություն կտրվի շուրջ քսան հազար ազատազրկվածների, որոնք կատարել են «թեթև հանցագործություններ»: Պաշտոնյայի կարծիքով, նրանք, ովքեր հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, իմաստ չկա պահել բանտերում, այդ թվում և գողության համար դատապարտվածներին:
Համապատասխան որոշումը կկայացվի քրեակատարողական հիմնարկների, իրավապահ մարմինների ղեկավարների և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ համապատասխան ժողովի ժամանակ:
Նման որոշման գալը բացատրվում է այն հանգամանքով, որ Վենեսուելայի բանտերը ուղղակի գերբեռնված են և քրեակատարողական հիմնարկներում, որոնք նախատեսված են 14 հազար ազատազրկվածների համար, այսօր պահվում են շուրջ 50 հազար դատապարտվածներ: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ՔՀ վատ պայմանների պատճառով մահացել է շուրջ 500 դատապարտված:
Ի դեպ, Ի.Վարելան այդ պաշտոնում երկրի ղեկավար Ուգո Չավեսի կողմից նշանակվել է մի քանի շաբաթ առաջ և նման բարեփոխումները պայմանավորել է Էլ-Ռոդեո բանտում շուրջ ամիս տևած բունտից հետո:
Հիշեցնենք, դրա արդյունքում մահացել էր 30 ազատազրկված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու