Ո՞վ է հոդվածներ պատվիրում ոստիկանապետի դեմ
«Հրապարակը» գրում է, թե ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանի հարաբերությունները կրկին լարվել են: Ըստ թերթի, անցած ուրբաթ ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում Ալիկ Սարգսյանն առանց անուններ նշելու խոսել է իր ենթականերից մեկի մասին, ով մամուլում սևացնում է իր գործընկերներին` հոդվածներ պատվիրելով նրանց դեմ. «Չնայած նա անուն չի տվել, բայց ոստիկանապետի ակնարկը գրեթե բոլորին հասկանալի է եղել. խոսքը վերաբերում է Ներսիկ Նազարյանին: Երևանի ոստիկանության պետ Նազարյանը, ով այս պահին արձակուրդում է, հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա պաշտոնին»,-գրում է թերթը` հավելելով, որ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն իրենց թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկայումս նման հարց չի քննարկվում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում