Ռ. Կիրակոսյան. «Հայաստանը շատ ավելի ուժեղ է, քան անցյալում էր»
«Ժամանակը» հրապարակել է Ռիչարդ Կիրակոսյանի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, Հայաստանում տեղի ունեցող ներկա իրավիճակին և գրել. «Հարց է ծագում` որքա՞ն է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի լրջությունը: Ռազմական վերլուծության տեսակետից հետաքրքրականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ եթե պատերազմ հայտարարի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, ապա կպարտվի: Հայաստանի և Ղարաբաղի ռազմական դիրքերը իրենց էությամբ մեծ մասամբ պաշտպանվողական են»: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` նշել է, թե «Հայաստանը, երևում է, շատ ավելի ուժեղ է, քան անցյալում էր, և դա իրականություն է: Ուժի արտաքին ընկալումը մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում երկխոսություն է ընթանում ընդդիմության` ՀԱԿ-ի և իշխանության միջև»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում