Այսուհետ «ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանի ամսավճարը կկազմի ընդամենը 3500 դրամ
Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «ՄՏՍ կոնեկտ 128» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 3500 դրամ (ներառյալ ԱԱՀ), նախկին 5000 դրամի փոխարեն: Այս սակագնային պլանն առաջարկում է մինչև 128 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ անլար ինտերնետ: Իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը կտրամադրվի բոլորովին անվճար:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: