ԱԻ նախարարը փրկել է խեղդվողներին
«Առավոտն» անդրադարձել է օգոստոսի 1-ին Սևանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում քամին ափից հեռացրել է երկու հեծանավակներ և մեկ ջրային մոտորանավակ: Ըստ թերթի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գտնվելով միջադեպի վայրում` անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը: Թերթը նշել է, թե ըստ ականատեսների, փրկվածները` չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»: Նախարարը հրաժարվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում