ՀՀ դեսպան. Հայաստանի անկախության քսանամյակի առթիվ կանցկացվեն հայ-իրանական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառումներ
Սեպտեմբեր ամսին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ Իրանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպության նախագահ Մոհամմադբաղեր Խորամշադի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
ՀՀ դեսպանը նաև նշել է, որ սեպտեմբերին Հայաստանի անկախության քսանամյակի տոնակատարությունների շրջանակներում հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրի քաղաքում տեղի կունենան հայ-իրանական բարեկամությանը նվիրված մշակութային մի շարք միջոցառումներ:
Մոհամմադբաղեր Խորամշադն էլ իր հերթին նշել է, որ իր ղեկավարած կառույցն ամեն ինչ կանի, որպեսզի երկու երկրների հարաբերություններում առկա պատմական և մշակութային խորը կապերն ավելի ամրանդվեն ու զարգանան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները