Դատարանի վճիռը` 6000 տարվա ազատազրկում
Գվատեմալայի դատարանը 6 հազար տարվա ազատազրկման որոշում է կայացրել նախկին չորս զինվորականներից յուրաքանչյուրին նրա համար, որ վերջիններս քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանել են ընդհանուր առմամբ 201 քաղաքացու:
Ինչպես տեղեկանում ենք BBC News-ից, խոսքը Գվատեմալայի հյուսիսում տեղակայված Դոս Էրես գյուղում 1982թ-ի դեպքերի մասին է, երբ հատուկ զինվորականների ջոկատը վերացնում էր բոլոր նրանց, ում կասկածում էին ձախակողմյան պարտիզանների հետ կապ ունենալու մեջ:
Զինվորականներից երեքն յուրաքանչյուր սպանության համար դատապարտվել են 30 տարվա ազատազրկման, ինչպես նաև մարդկության դեմ կատարած հանցագործության համար, իսկ պատիժը` 6060 տարվա ազատազրկում: Ի դեպ, վճռի կայացման ժամանակ դատավորը չորրորդ զինվորականի պատժաչափին ավելացրեց ևս վեց տարի գողության համար, թեպետ զինվորականները պնդում են, որ անմեղ են:
Հիշյալ դատավարությունն առաջինն էր այս երկրում, որ իրականացվեց քաղաքացիական պատերազմում դերակատարում ունեցած անձանց նկատմամբ: 2001թ-ին Գվատեմալայի այն ժամանակվա նախագահ Ալֆոնսո Պորտիլյոն հայտարարել էր, որ Դոս Էրեսի ջարդերի համար պատասխանատվությունը կրում է պետությունը և հրահանգել սպանվածների ընտանիքներին վճարել 1.8 մլն դոլար փոխհատուցում: Սակայն այդ ժամանակահատվածում դատավարությունները չէին ընթանում:
Հիշեցնենք, որ Գվատեմալայի քաղաքացիական պատերազմը կարճատև դադարներով տևել է 1960-1996 թթ: ՄԱԿ-ի տվյալներով, այդ ժամանակահատվածում մահացել և անհետ կորել է ավելի քանի 200 հազար մարդ: